ԹԵԺ ԳԻԾ
Շնորհանդես հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության արդի գործիքակազմի նախնական արդյունքների վերաբերյալ
28.03.2019
Շնորհանդես հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության արդի գործիքակազմի նախնական արդյունքների վերաբերյալ

Մարտի 28-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներկայացվել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության և ԱՄՀ փորձագետների կազմակերպած շնորհանդեսը, որի նպատակ է ներկայացնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագրի նախնական արդյունքները: Մասնավորապես` ներկայացվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության նպատակով մշակված ընդհանուր հավասարակշռության DSGE մոդելի նախնական տարբերակը՝ ընգծելով այդ գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը քաղաքականության մշակման գործընթացում: Շնորհանդեսի ներկայացման   ընթացքում քննարկվել են նաև մոդելի միջոցով մշակված՝ հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկային բարեփոխումներին և պետական պարտքին առնչվող սցենարներ, ինչպես նաև երկամյա համագործակցության հետագա քայլերը:

Համագործակցության կարևորությունն ու արժեքն իրենց բացման խոսքում ներկայացրել են ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, ԱՄՀ կարողությունների զարգացման ինստիտուտի փորձագետ Ֆելիպե Զանան և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը՝ ընդգծելով ՀՀ կառավարության հարկաբյուջետային բարեփոխումների օրակարգում դրա դերը:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել էր մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության երկամյա ծրագիրը, որի նպատակն է մշակել և ՀՀ ֆինանսների նախարարությունում ներդնել ՀՀ տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության բազմակողմանի ազդեցությունների գնահատման գործիքակազմ: