30.03.2016
Սոցիալական կարևորագույն նշանակության ապրանքների ներմուծման ուղեցույց
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
- բացառում է ապրանքային շուկայում կամ տնտեսական գործունեության որևէ այլ ոլորտում արհեստական մենաշնորհների կամ գերիշխող դիրքերի ձևավորումն ու գոյությունը.
- հաստատում է, որ շուկաների աղավաղման ցանկացած փորձ, այդ թվում՝ ապրանքների ներմուծման կամ հետագա շրջանառության սահմանափակման ուղղված ցանկացած գործողություն (ինչպես պետական մարմինների, այնպես էլ տնտեսավարող առանձին սուբյեկտների կողմից) հայտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում՝ դրանց կանխարգելմանն ու բացառմանն ուղղված անհապաղ գործողություններ ձեռնարկելու նպատակով.
- հայտնում է, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունում գործում է թեժ գիծ (01056 23 52), և կոչ է անում տնտեսավարող սուբյեկտներին ու քաղաքացիներին՝ շուկաների աղավաղման ցանկացած փորձի (այդ թվում՝ ապրանքների ներմուծման կամ հետագա շրջանառության սահմանափակման ուղղված ցանկացած գործողության) վերաբերյալ տվյալներ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել նշված թեժ գծով: