Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ստորագրվել է համաձայնագիր Cbonds տեղեկատվական գործակալության հետ
25.12.2018
Ստորագրվել է համաձայնագիր Cbonds տեղեկատվական գործակալության հետ

ՀՀ ֆինանսների նախարարությունը և Cbonds տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է ՀՀ պետական պարտատոմսերի թողարկումների, ինչպես նաև պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների չափանիշների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը վերլուծական և տեղեկատվական նյութեր կտեղադրի Cbonds Pages իր անհատական էջում:

Cbonds ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինն ընդգծել է. «Մեզ համար չափազանց կարևոր է կայքից օգտվողներին իրական և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: ՀՀ ֆինանսների նախարարության և Cbonds-ի միջև համագործակցությունը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի պետական պարտատոմսերի վերաբերյալ առավելագույնս հավաստի տվյալներ: Հուսով ենք, որ այն կբարձրացնի Ռուսաստանից և այլ երկրներից ներդրողների հետաքրքրությունը տվյալ շուկայի նկատմամբ»:

ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանն իր հերթին նշել է. «Cbonds կայքը համարվում է պարտատոմսերի շուկայի գլոբալ տեղեկատվական խոշորագույն ռեսուրսներից մեկը: ՀՀ ֆինանսների նախարարության և Cbonds-ի միջև համագործակցությունը միտված է ներդրողների բազայի ընդլայնմանը, ինչպես նաև պարտքի կառավարման հրապարակայնության, թափանցիկության և տեղեկատվության հասանելության ապահովման մեր ռազմավարական սկզբունքի իրագործմանը»:

Այս պահի դրությամբ կայքում հասանելի են հայկական թողարկողների ավելի քան 500 թողարկումներ, որոնցից շրջանառության մեջ են գտնվում 96 թողարկումներ 608.13 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)