ԹԵԺ ԳԻԾ
11.04.2017
Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Ապրիլի 11-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294219) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 19 մլրդ 680 մլն դրամ, որից մրցակցային` 17 մլրդ 317 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 363 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 325 770 857 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3888 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3888 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: