ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել ԵՄ և ՀՀ միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը
12.03.2019
Տեղի է ունեցել ԵՄ և ՀՀ միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

Մարտի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ  և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Նիստին ներկա են գտնվել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Հանդիպման նպատակն էր բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ: Կողմերը մտքեր են փոխանակել մակրոտնտեսական միտումների և տնտեսության զարգացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ: Քննարկվել է նաև պետական ֆինանսների կառավարումն ու վիճակագրությունը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո, ինչպես նաև Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ:

Աղբյուրը՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայք