ԹԵԺ ԳԻԾ
Տեղի է ունեցել Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի նախաստորագրումը
22.02.2018
Տեղի է ունեցել Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի նախաստորագրումը

 Փետրվարի 19-22-ը Երևանում տեղի են ունեցել «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է:

Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ: