ԹԵԺ ԳԻԾ
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումներ
30.03.2016
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումներ

Ծրագրային բյուջետավորման ներդրմանը առանցքային տեղ է հատկացվել սկսած 2004 թվականից՝ որպես պետական ծախսերի հիմնավորվածության, արդյունավետության և արդյունքայնության աստիճանի ավելացման առավել խոստումնալից եղանակ: 

Ծրագրային բյուջետավորման ուղղությունը ճանաչվել է բյուջետային բարեփոխումների գերակա ուղղություն ՀՀ կառավարության 2008-2012թ. ծրագրում: ԾԲ հիմնական շեշտադրումը բյուջեում «Ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր պետական մարմիններին» հարցից տեղափոխում է «ի՞նչ է մատակարարվում հանրությանը, ինչքա՞ն և ի՞նչ որակով, ինչու՞ է դա մատակարարվում» հարցերի վրա: ԾԲ հիմնական սկզբունքներն են՝ մատուցվող ծառայությունների և արդյունքների թափանցիկությունը, դրանց համար պետական մարմինների պատասխանատվության ուժեղացումը, հանրային ակտիվների և սեփականության կառավարման արդյունքների թափանցիկության և հաշվետվականության մեծացումը:

Ծրագրային բարեփոխումներ

Բյուջեների մշակման մեթոդական ցուցումներ

Բյուջետային ծրագրերի նկարագրեր