Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանն ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին
12.02.2018
Վարդան Արամյանն ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 12-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: «Երկու կառույցների միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի: Հուսով եմ այս այցը ավելի կընդլայնի ու կխորացնի մեր հետագա համագործակցությունը», -նշել է նախարար Վարդան Արամյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերին և այս ուղղությամբ աջակցությանը, որը կարող է տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Քննարկվել են  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միասնական հարթակի ապահովման, ինչպես նաև  պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները: «Այս ոլորտում անելիքներն անսահման են, հատկապես որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Մենք էլ փորձում ենք քայլ առաջ այդ ամենը ներդնել Արցախում», - նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նախարարները խոսել են նաև համագործակցության այլ ուղղությունների՝ պետական գնումների, աուդիտի, ֆինանսական վերահսկողության և այլ ոլորտների մասին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)