Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
21.11.2017
Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Նոյեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչ Միգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի` Հայաստանում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» (ՊՀԱԾ III/PSMP III) շրջականակում նախատեսված կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ/GFMIS) ներդրման հետ կապված հարցեր, մասնավորապես, նախարար Արամյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել ծրագրի ներդրման նպատակով մշակված աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։

«Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիրը» (PSMP III) ստորագրվել է 2015 թվականի նոյեմբերի 18-ին: Այն բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից, որոնց առաջնային նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:

Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» (PSMP III) ավարտը նախանշվում է 2020 թվականի դեկտեմբերին:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)