Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին
06.02.2018
Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 5-ին ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին, ովքեր Հայաստան էին ժամանել Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայման նպատակով: Հանդիպման շրջանակներում նախարար Արամյանն անդրադարձել է ՀՀ վերջին մակրոտնտեսական զարգացումներին, ծրագրային բյուջետավորման հարցերին, ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, գնումների, հարկային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և ներքին աուդիտի ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները: Վերլուծաբանների կողմից բարձրացված հարցերին նախարարի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...