ԹԵԺ ԳԻԾ
Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին
06.02.2018
Վարդան Արամյանն ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 5-ին ընդունել է «Մուդիս» վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններին, ովքեր Հայաստան էին ժամանել Հայաստանի սուվերեն վարկանիշի վերանայման նպատակով: Հանդիպման շրջանակներում նախարար Արամյանն անդրադարձել է ՀՀ վերջին մակրոտնտեսական զարգացումներին, ծրագրային բյուջետավորման հարցերին, ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, գնումների, հարկային քաղաքականության, հաշվապահական հաշվառման և ներքին աուդիտի ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները: Վերլուծաբանների կողմից բարձրացված հարցերին նախարարի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ: