Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
09.12.2017
Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը։ Հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է շնորհակալագիր։
Նախարար Արամյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ այն անչափ պարտավորեցնող է և կնպաստի քաղհասարակության կառույցների հետ ավելի սերտ համագործակցությանն այս ոլորտում։
«Այս մրցանակը ՀՀ ֆինանսների նախարարության թիմային աշխատանքի արդյունքն է։ Մենք համոզված ենք, որ այն մեխանիզմները, որոնք մենք մշակել ու ներդրել ենք կոռուպցիայի կանխարգելման համար, արդյունավետ են և պատրաստ ենք դրանք կատարելագործել», - ասել է Վարդան Արամյանը։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)