ԹԵԺ ԳԻԾ
22.06.2017
Վերաձևակերպում

Ինտերնետ շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող երրորդ օրը:

Լիցենզիայի վերաձևակերպման համար պետական տուրքը սահմանված է 10.000 ՀՀ դրամ: Լիցենզավորված անձը լիցենզիայի վերաձևակերպման համար Կենտրոնական գանձապետարանի 900005162616 հաշվեհամարին վճարում է 10.000 ՀՀ դրամ և կարող է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ լիցենզավորող մարմին չներկայացնել: