ԹԵԺ ԳԻԾ
Վերականգման վարկերի բանկ (KFW)
19.04.2016
Վերականգման վարկերի բանկ (KFW)

Վերականգնման Վարկերի բանկը (ՎՎԲ) հիմնադրվել է 1948թ.: Բանկի բաժնեմասերի 80% պատկանում է ԳԴՀ կառավարությանը, իսկ 20%` Գերմանիայի դաշնային վարչատարածքային միավորներին: Բանկի պորտֆելը Հայաստանում կազմում է 787 մլն եվրո, որի մեջ գերակշիռ դեր ունի Էներգետիկայի ոլորտը՝ կազմելով շուրջ 50%, վարչական ենթակառուցվածքները՝ 26%, ֆինանսական ոլորտը՝ 22%, բնական պաշարների կառավարումն ու այլ ոլորտները՝ մեկական տոկոս: Բանկի գործունեությունն ուղղված է  զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում տնտեսական և սոցիալական առաջընթացի ապահովմանը` հասարակության կենսամակարդակը բարելավելու նպատակով: Վերականգնման վարկերի բանկը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է 1998 թվականից` վերջին 15 տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ֆինանսական` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մունիցիպալ կառավարման ոլորտներում, մասնավորապես հետևյալ ծրագրերի համար`

  • «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» ծրագիրը (12 մլն եվրո վարկ և 1.5 մլն եվրո դրամաշնորհ, որի համար նախատեսվում է երկրորդ բաղադրիչ` ընդհանուր 20 մլն եվրո գումարի չափով)
  • «Ավանդների երաշխավորման հիմնադրամ» ծրագիրը (3.5 մլն փոխատվություն)
  • «Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադ» ծրագիրը (51 մլն եվրո վարկային միջոցներ)
  • «Վարկային գիծ վերականգնվող էներգետիայի ոլորտին» ծրագիրը (18 մլն եվրո վարկային և 1.5 մլն եվրո դրամաշնորհ. ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են 11 փոքր ՀէԿ-երի նախագծեր)
  • «Կլիմայի համար նպաստավոր թափոնների մշակման տնտեսություն, Հայաստան, 1-ին փուլ» ծրագիրը (մինչև 20 մլն եվրո վարկային միջոցներ)
  • «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագիրը (մինչև 40 մլն եվրո վարկային միջոցներ):
  • «Համայնքային ենթակառուցվածք 2-փուլ 3» ծրագիրը (30 մլն եվրո վարկային և 2.5 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ):
  • «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» ծրագիր (50 մլն եվրո վարկային և 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ)
  • «Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքագծի կառուցման» ծրագիր (75 եվրո և 10.2 եվրո արժողությամբ վարկային միջոցներ)
  • «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագիր (83 մլն եվրո վարկային միջոցներ)
  • «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում» ծրագիր (20 միլիոն եվրո վարկային միջոցներ)
  • «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում» ծրագիր (15 միլիոն եվրո վարկային միջոցներ)
  • «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագիր (մինչև 100 միլիոն եվրո վարկային միջոցներ)
  • «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ» ծրագիր (մինչև 20 միլիոն եվրո վարկային միջոցներ)

2016թ. նոյեմբերի 21-ից 22-ը ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվեցին Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից ֆինանսավորվելիք հետագա հատկացումները, որոնք ներառում են ՀՀ կենտրոնական բանկի գերմանահայկական հիմնադրամի կողմից վերաֆինանսավորվող գյուղատնտեսության ոլորտի աջակցության և փոքր ու միջին ձեռնարկություններում էներգաարդյունավետության ծրագրերի շարունակական փուլերը, Վանաձորի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը և այլն: Նիստի ընթացքում քննարկվեց Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համակարգի հարցը, որի շրջանակներում գերմանական կողմը պատրաստակամություն  հայտնեց տրամադրելու դրամաշնորհային միջոցներ: