ԹԵԺ ԳԻԾ

Բյուջետային գործընթացի կազմակերպման վարչություն

Վարչության հիմնական խնդիրն է բյուջետային գործընթացի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումը՝ իր իրավասությունների շրջանակներում, մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը,

2) առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը,

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը և վարչությանը վերապահված իրավասության շրջանակներում իրականացումը,

4) բյուջետային գործընթացի կազմակերպման և իրագործման հարցերը կանոնակարգող օրենսդրության մշակումն ու կատարելագործումը:

 

 
 
Կապիտալ ծախսերի, ներդրումային, վարկային և  դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Բաժնի պետ - վարչության պետի տեղակալ` Վահագն Արշակյան
Հեռախոս`(+37411) 800-246
 
 
Բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Բաժնի պետ`Հեթում Համամճյան
Հեռախոս` (+37411) 800-243
 
 
Պետական մարմինների և կազմակերպությունների պահպանման ծրագրերի,
գույքի կառավարման ֆինանսական ծրագրավորման բաժին 
Բաժնի պետ` Գյուլնարա Գրիգորյան
Հեռախոս`(+37411) 800-242
էլ. փոստ` gyulnara.grigoryan@minfin.am 
 
 
Սոցիալական ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժին 
Բաժնի պետ` Ռուզաննա Գաբրիելյան
Հեռախոս`(+37411) 800-252 
 
 
Տնտեսության իրական հատվածի ընթացիկ ծրագրերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Բաժնի պետ`Հրայր Եսայան
Հեռախոս`(+37411) 800-238