ԹԵԺ ԳԻԾ

Հաճախ տրվող հարցեր

  • Ո՞վքեր կարող են մասնակցել ներքին աուդիտորի որակավորման քննություններին

     

     

    ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման պահանջների համաձայն՝ ներքին աուդիտորների որակավորման նպատակով անցկացվող քննություններին (այսուհետ` քննություն) կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները,

    1) ովքեր դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

    2) ովքեր չունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատ­վա­ծություն.

    3) ովքեր դատական կարգով չեն զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

    4) ում քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` պահանջվող փաստաթղթերում կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու հիմքերով։

    Ներքին աուդիտորի որակավորման քննությանը մասնակցելու հայտի փաթեթ

    Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է առձեռն, փոստով (էլ. փոստ` secretariat@minfin.am) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներ­կայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին ներկայացնել`

    • դիմում
    • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
    • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
    • հայտարարություն:
  • Ինչպե՞ս ներկայացնել հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման, առևտրի ծանուցում

    «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

    - իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005169025)
    - ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005165643)

    «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
    «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

  • Ինչպե՞ս ներկայացնել գարեջրի արտադրության ծանուցում

    «Գարեջրի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Գարեջրի արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Գարեջրի արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 500.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին`

    - իրավաբանական անձինք` 900005166468
    - ֆիզիկական անձինք` 900005166369

    «Գարեջրի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
    «Գարեջրի արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:


    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

  • Ինչպե՞ս ներկայացնել մրգային օղիների արտադրության ծանուցում

    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 50.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին`

    - իրավաբանական անձինք` 900005166484
    - ֆիզիկական անձինք` 900005166385


    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:


    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

  • Ինչպե՞ս ներկայացնել լիկյորի և մինչև 9 % սպիրտ պարունակող խմիչքների արտադրության ծանուցում

    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին`

    - իրավաբանական անձինք` 900005166427

    - ֆիզիկական անձինք` 900005166328

    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռքբերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:

    «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

  • Ինչպե՞ս ներկայացնել գինու արտադրության ծանուցում

    «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է 25.000 ՀՀ դրամ: Ծանուցում ներկայացնելու համար անձը տարեկան պետական տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի հետևյալ հաշվեհամարին`

    - իրավաբանական անձինք` 900005166435
    - ֆիզիկական անձինք` 900005166336

    «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
    «Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով

  • Ինչպե՞ս ներկայացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության ծանուցում

    «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի <<Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին>> թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

    - իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162822)
    - ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005162822)

    «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
    «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:


    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411) 800-367 հեռախոսահամարով:

  • Ի՞նչ պայմաններով կարող եմ ստանալ ուսանողական վարկեր

    Այս ծրագիրը կրթության ֆինանսավորման այլընտրանքային գործիք է, որ հնարավորություն կտա Ձեզ ձեռք բերել վարկեր ուսումնառության ընթացքում և դրանց հիմնական մասը մարել ուսումնառության ավարտից հետո: Ծրագրի շրջանակում ուսանողներին վարկեր են տրամադրվում 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ մեկ տարվա ընթացքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների դեպքում սուբսիդավորումը կկազմի 3 տոկոս: Վարկերը տրամադրվում են 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ՝ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար, ինչը նշանակում է, որ այս ընթացքում մայր գումարի մարում տեղի չի ունենում, վճարվում են միայն տոկոսադրույքները: Յուրաքանչյուր ուսանողի հաշվով նախատեսված է առավելագույնը 1.800.000 դրամ` առավելագույնը 4 մասնաբաժնով, սակայն ոչ ավելի, քան 450 հազար դրամը՝ կախված յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանված ուսման վարձավճարի չափից:

    Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն: 

  • Ինչպե՞ս վերադարձնել կամ վերաձևակերպել սխալ կամ ավել վճարված գումարները

    Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձևակերպման նպատակով՝ կից դիմումի ձևով, կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա որպես վճարումը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, ինչպես նաև վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի գանձապետական հաշիվներ բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաև հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
    Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձևակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
    Եթե վերադարձման ենթակա գումարները վճարված են անչափահաս երեխաների անունով, ապա դիմումը ներկայացվում է ծնողներից մեկի անունով, իսկ վերադարձը հիմնավորող փաստաթղթերի հետ տրամադրվում են նաև ծննդյան վկայականների պատճենները:
    Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաև բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի և մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը և անձնագրի տվյալները/սերիան, ում կողմից է տրված, պատճենը/: Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
    Վերաձևակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը:
    Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքը /գումարի վերադարձ կամ վերաձևակերպում/ կատարված լինելու մասին:

    Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 700-273 հեռախոսահամարով:

     Դիմումի ձև