ԹԵԺ ԳԻԾ

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովը  ստեղծվել է 1994թ. ապրիլի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև երկկողմ արտաքին տնտեսական հարաբերություների մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի հիման վրա: Հանձնաժողովի շրջանակներում վերջին՝ յոթերորդ նիստը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 12-ին Վիեննայում: Նիստի ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ֆինանսական համագործակցությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, բնապահպանական տեխնոլոգիաները, տուրիզմը, նորարարությունը, համագործակցությունը սեյսմիկ և առողջապահության ոլորտներում, զարգացմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտելիքահեն տնտեսության ոլորտներում ավստրիական և հայկական փորձերի փոխանակումը ու դրանց առնչվող ծրագրերում ավստրիական աջակցությունը: Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն, որը հիմք  է հանդիսանում առաջիկայում նախատեսվող համագործակցության եզրերը ընդլայնելու համար: Մասնավորապես, այն հաջող հարթակ է ծառայում նաև ավստրիական արտահանման արտոնյալ վարկավորում ներգրավելու նպատակով: Վերջինիս համատեքստում դեռևս 2012թ. ավստրիական «Ռայֆայզն» բանկի կողմից տրամադրված 8 մլն եվրո վարկային միջոցներով ավստրիական «Վաագներ-Բիրո» ընկերության կողմից մատակարարված սարքավորումներով տեխնիկապես վերազինվել և արդիականացվել են «Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը», իսկ 2014թ.` համապատասխանաբար 7 և 2 մլն եվրո վարկային միջոցներով վերազինվել են «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը» և «Արամ Խաչատրյան համերգասրահը»: 2016թ. կայացած նիստի արդյունքում ստորագրված արձանագրության շրջանակներում 2017թ. փետրվարի 17-ին ստորագրվել է «Էրստե Գրուպ Բանկ Էյ-Ջի (Erste Group Bank AG)» և «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև (ՀՀ ՖՆ-ն` որպես Երաշխավոր) 7 մլն եվրո գումարի չափով արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագիր, որի նպատակն է ֆինանսավորել ««Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական սարքավորումների մատակարարման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների կատարման վերաբերյալ Ծրագիրը»: