minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Ֆինանսների նախարարությունՆախարարության կանոնադրությունԸնդհանուր դրույթներ
  • Ընդհանուր դրույթներ
  • Նախարարության գործառույթները
  • Նախարարության կառավարումը
  • Նախարարության աշխատակազմը
  • Նախարարության աշխատակազմի գույքը
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Նախարարության աշխատակազմի կառավարումը
  • Հաշվառումը և հաշվետվությունները
  • Ընդհանուր դրույթներ

    1.Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը /այսուհետ նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

    2.Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

    3.Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    4.Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

    5.Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

    6.Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, ռեֆերենտներից; Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:

    7.Նախարարության նպատակները և խնդիրներն են
    • բյուջետային գործընթացի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակերում.
    • միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը,
    • կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
    • աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը,
    • Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը,
    • պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը,
    • ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը,
    • պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը,
    • իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը,
    • գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը,
    • պետական պարտքի կառավարումը:
    06.09.2010 - 12.09.2010
    13463.5314634.27
    209.43227.64
    16593.2518036.14
    5536.696018.14
     
    08.09.2010
    USD 1 363.85
    EUR 1 461.40
    GBP 1 561.86
    RUR 1 11.76
    ©1999-2010
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
    Հեռախոս 595 362
    E mail: press@minfin.am