minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Ֆինանսների նախարարությունՆախարարության կանոնադրությունՆախարարության գործառույթները
  • Ընդհանուր դրույթներ
  • Նախարարության գործառույթները
  • Նախարարության կառավարումը
  • Նախարարության աշխատակազմը
  • Նախարարության աշխատակազմի գույքը
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Նախարարության աշխատակազմի կառավարումը
  • Հաշվառումը և հաշվետվությունները
  • Նախարարության գործառույթները

    8.Նախարարությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները 

    1.  մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում
      • պետական պարտքի գնահատումը .
      • միջազգային ֆինանսական համագործակցության ապահովումը և, մասնավորապես, պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական հաստատությունների և օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների համակարգումն իր իրավասության սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները.
      • մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,
      • Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համագործակցությունը,
      • աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին մասնակցությունը,
      • բյուջետային ֆինանսական աջակցության շրջանակներում հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի ֆինանսական հոսքերի մշակման ուղղությամբ պետական կառավարման լիազոր մարմիննների հետ համագործակցությունը, ՀՀ կառավարության կողմից որոշված հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացումը.
    2. բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում
      • հարկային, մաքսային և այլ եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը.
      • միջնաժամկետ և հեռանկարային մաքսային, հարկային և այլ եկամուտների քաղաքականության մշակումը.
      • միջազգային հարկային և մաքսային համագործակցության ուսումնասիրությունը և քաղաքականության մշակումը.
      • հարկային և մաքսային վարչարարության մշակմանը մասնակցությունը և այդ ուղղությամբ համապատասխան պատասխանատու մարմինների հետ համագործակցությունը:
    3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`
      • առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանց ներկայացման կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,
      • պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,
      • առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը
      • առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),
      • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,
      • Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների է. առաջիկա տարվա Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ծրագրավորումը,
      • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
      • Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեդոդաբանության մշակումը.
      • բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը.
      • պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով պարբերականորեն համապատասխան դասընթացների կազմակերպումը:
    4. բյուջեների կատարման ոլորտում
      • Հայաստանի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը.
      • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը.
      • Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը.
      • Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.
      • պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը .
      • պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական և համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը.
      • Հայաստանի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, վճարային այլ արժեթղթերի թողարկումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ներառյալ միջազգային ծրագրերի միջոցներից վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը.
      • պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը.
      • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը.
      • այաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը.
      • Հայաստանի Հանրապետության ներքին պետական պարտքի կառավարում ու սպասարկումը.
      • օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ).
      • Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.
      • բյուջեների կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,
      • օրենքով սահմանված շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,
      • Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը.
    5. գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում
      • գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և հաստատումը կամ հաստատման ներկայացումը.
      • գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը.
      • պատվիրատուների գնումների գործի համակարգման պատըասխանատուների մասնագիտական ուսուցման, որակավորման, գնահատման և վերապատրաստման համակարգի առկայության ապահովումը.
      • պատվիրատուներին գնումների գործի կազմակերպման հարցում մեթոդական օժանդակության ցուցաբերումը.
      • գնումների պաշտոնական տեղեկագրում տեղեկությունների հրապարակման կարգի , այդ թվում` ժամկետների հաստատումը և տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը.
      • գնման գործընթացի վերաբերյալ ստացված բողոքների քննարկումը, դրանց հիման վրա ստուգումների կազմակերպումը և պատվիրատուների համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունումը.
      • գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.
      • Հայաստանի Հըանրապետության կառավարության սահմանած կարգով գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգումը.
      • պատվիրատուների կողմից գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկումը:
    6. հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում
      • հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումը,
      • հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,
      • հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորողª ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և, օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերումª գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,
      • հաշվապահների որակավորումը,
      • աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը ¥աուդիտորների որակավորման կազմակերպում և անցկացում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում,
      • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցված բանկերի հաշվապահական հաշվառման վարման կարգի սահմանումը.
    7. թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում
      • թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների քաղաքականության մշակումը, բնագավառին վերաբերող լիցենզավորման կամ որակավորման ենթակա գործունեության լիզենզավորումը, որակավորումը, օրենքով սահմանված մետաղափորձական վերահսկողության իրականացումը.
    8.  ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունը և ներդրումը.
    9. վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի գործունեության կարգավորման ոլորտում շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
    10. միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում
      • պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված պետական մարմինների գործողությունների (միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու , բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումն իր իրավասության սահմաներում` հաշվի առնելով երկրի սոցալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիտորինգի իրականացումը,
      • ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
      • Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.
    11.  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հսկողության իրականացման և ֆինանսական վերահսկողության ոլորտում
      • 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացումը,
      • բյուջետային եկամուտներ հավաքագրող կամ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները,
      • պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների, դրանց գլխավոր ֆինանսիստների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը
      • պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին անկախ կազմակերպական-իրավական ձևից տրամադրվող հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումների (աուդիտի) իրականացումը.
      • պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումների նկատմամբ գնահատման միջոցով հսկողության իրականացումը, այդ ստորաբաժանումների աշխատողների ուսուցումը, վերապատրաստումը և ներքին աուդիտի ոլորտում մեթոդաբանության մշակումը.
      • պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարման նկատմամբ հսկողության իրականացումը ,
      • նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը, օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքներում ֆինանսատնտեսական ստուգումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզումը.
    12. պետական սեփականության կառավարման ոլորտում
      • բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը, բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,
      • լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի վաճառքը),
      • Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությամբ Հայաստանի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,
      • օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը, պետական գանձարանի կողմից թանկարժեք մետաղների առուվաճառքի գների սահմանումը,
      • հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ հսկողությունը,
      • պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
      • պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը և այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիտորինգի իրականացումը:
    13. պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում
      • նախարարության կողմից իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,
      • պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Հայաստանի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,
      • պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,
      • վարչական մարմինների դեմ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի և/կամ եկամուտների վրա ազդող գործերով վարչական դատարանում որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը,
      • պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը, ինչպես նաև դատական ծախսերը Հայաստանի Հանրապետության կողմից հատուցելու դեպքում պետության հետադարձ պահանջների գնահատումը և ներկայացումը,
      • մի կողմից` Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը:
    06.09.2010 - 12.09.2010
    13463.5314634.27
    209.43227.64
    16593.2518036.14
    5536.696018.14
     
    06.09.2010
    USD 1 364.48
    EUR 1 469.45
    GBP 1 560.75
    RUR 1 11.92
    ©1999-2010
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
    Հեռախոս 595 362
    E mail: press@minfin.am