minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Ֆինանսների նախարարությունՆախարարության կանոնադրությունՆախարարության կառավարումը
  • Ընդհանուր դրույթներ
  • Նախարարության գործառույթները
  • Նախարարության կառավարումը
  • Նախարարության աշխատակազմը
  • Նախարարության աշխատակազմի գույքը
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Նախարարության աշխատակազմի կառավարումը
  • Հաշվառումը և հաշվետվությունները
  • Նախարարության կառավարումը

    9.Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով նախարարի հետ:

    Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    10.Նախարարը իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

    11.Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

    12.Նախարարը

    1. նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
    2. ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
    3. օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
    4. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
    5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
    6. պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին:
    7. օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները, ինչպես նաև դասային ասիճանն իջեցնում և դասային աստիճանից զրկում է.
    8. օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
    9. սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
    10. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
    11. լսում է և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
    12. վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
    13. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
    14. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
    15. ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
    16. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և բյուջեի կամ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության հարցը.
    17. Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.
    18. իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

    13.Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, դրա անհնարինության դեպքում նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալներից մեկը:

    14.Նախարարի տեղակալը

    1. համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները նախարարությանը վերապահված քաղաքականությանիրականացման իրեն հանձնարարված բնագավառում.
    2. իր լիազորությանների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
    3. նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարկանների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
    4. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
    5. համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
    6. իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
    7. իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
    8. պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
    9. ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
    10. նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում նրանց իրավասությանը վերաբերող հարցերով.
    11. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ

    15.Գլխավոր գանձապետն ի պաշտոնի հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է ՙԳանձապետական համակարգի մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված լիազորություններ:

    16.Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

    06.09.2010 - 12.09.2010
    13463.5314634.27
    209.43227.64
    16593.2518036.14
    5536.696018.14
     
    06.09.2010
    USD 1 364.48
    EUR 1 469.45
    GBP 1 560.75
    RUR 1 11.92
    ©1999-2010
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
    Հեռախոս 595 362
    E mail: press@minfin.am