minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Ֆինանսների նախարարությունՆախարարության կանոնադրությունՆախարարության աշխատակազմը
  • Ընդհանուր դրույթներ
  • Նախարարության գործառույթները
  • Նախարարության կառավարումը
  • Նախարարության աշխատակազմը
  • Նախարարության աշխատակազմի գույքը
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Նախարարության աշխատակազմի կառավարումը
  • Հաշվառումը և հաշվետվությունները
  • Նախարարության աշխատակազմը

    17.Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

    18.Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

    19.Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

    20.Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

    21.Նախարարության աշխատակազմը ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

    22.Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտները անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

    23.Նախարարության աշխատակազմը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են ՙԳնումների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

    24.Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

    25.Նախարարության աշխատակազմի անվանումն է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ:

    26.Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Մելիք Ադամյան 1: 

    06.09.2010 - 12.09.2010
    13463.5314634.27
    209.43227.64
    16593.2518036.14
    5536.696018.14
     
    06.09.2010
    USD 1 364.48
    EUR 1 469.45
    GBP 1 560.75
    RUR 1 11.92
    ©1999-2010
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
    Հեռախոս 595 362
    E mail: press@minfin.am