minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Ֆինանսների նախարարությունՆախարարության կանոնադրությունՆախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Ընդհանուր դրույթներ
  • Նախարարության գործառույթները
  • Նախարարության կառավարումը
  • Նախարարության աշխատակազմը
  • Նախարարության աշխատակազմի գույքը
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը
  • Նախարարության աշխատակազմի կառավարումը
  • Հաշվառումը և հաշվետվությունները
  • Նախարարության աշխատակազմի կառուցվածքը

    30.Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

    31.Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:

    32.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    33.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ եվ պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

    34.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

    35.Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

    36.Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր հայերեն անվանմամբ, նախարարության աշխատակազմի հարկ վճարողի հաշվառման համարով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

    06.09.2010 - 12.09.2010
    13463.5314634.27
    209.43227.64
    16593.2518036.14
    5536.696018.14
     
    08.09.2010
    USD 1 363.85
    EUR 1 461.40
    GBP 1 561.86
    RUR 1 11.76
    ©1999-2010
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
    Հեռախոս 595 362
    E mail: press@minfin.am