minfin.am minfin.am minfin.am
backtoarmenia erit
usaid undp
wb imf
pbp
Պետական պարտքԳանձապետական պահառու

Գանձապետական պահառու

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Գանձապետական պահառու բաժինը իրականացնում է թողարկված պետական կարճաժամկետ պարտատոմսերի և խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի անմիջական վաճառք` իրականացնելով դրանց հաշվառումը և սպասարկումը: Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողները համագործակցում եք պետության հետ:

Գանձապետական պահառուի նպատակն է աջակցել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները:Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և կազմակերպությունները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս`

  • Դուք ազատվում եք ամեն տեսակ միջնորդավճարներից
  • Ձեր կողմից ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից
  • Ձեր ներկայացրած հայտը բավարարվում է առաջնահերթորեն:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը թողարկվում են ՙՀայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը՚ հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1606-Ն որոշմամբ:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ` արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս` սահմանված ժամկետի վերջում:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց: Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում եկամտաբերությունը հայտարարվում է մինչև պարտատոմսերի ազատ վաճառքը, որի շնորհիվ ներդրողները հնարավորություն են ունենում նախօրոք` մինչև պարտատոմսեր ձեռք բերելը  տեղեկանալ սպասվող եկամտի ծավալի մասին:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռված ցանկության դեպքում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված եկամուտները` առանց որևէ կորստի:

Պետական պարտատոմսերով գործարքներն իրականացնելու համար Գանձապետական պահառուի կառուցվածքում կազմավորվել են վեց սպասարկման կետեր, որոնք տեղակայվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում` ներդրողներին ֆիզիկապես մոտ գտնվելու նպատակով:

Պետական պարտատոմսեր ձեռք բերելու համար կարող եք այցելել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ հետևյալ հասցեներում`

  • Սեբաստիա 141/1` Արարատ բանկի ՙՍեբաստիա՚ մասնաճյուղի տարածքում,
  • Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածքում,
  • Թոթովենցի փողոց, նրբանցք 4` Հայբիզնեսբանկի ՙՆոր-Նորք՚ մասնաճյուղի տարածքում,
  • Տիգրան Մեծի 24` Արդշինինվեստբանկի ՙԷրեբունի՚ մասնաճյուղի տարածքում,
  • Վաղարշյան 19` Յունիբանկի ՙՎաղարշյան՚ մասնաճյուղի տարածքում,
  • Պուշկինի 19` Արարատ բանկի տարածքում:

Մանրամասների համար կարող եք դիմել Գանձապետական պահառուի բաժին հետևյալ հեռախոսահամարներով`59-52-35 և 59-52-40:

06.09.2010 - 12.09.2010
13463.5314634.27
209.43227.64
16593.2518036.14
5536.696018.14
 
06.09.2010
USD 1 364.48
EUR 1 469.45
GBP 1 560.75
RUR 1 11.92
©1999-2010
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:Մելիք Ադամյան 1
Հեռախոս 595 362
E mail: press@minfin.am