Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

ՊԿՊ-ների տեղաբաշխման աճուրդներ

Սեպտեմբերի 23-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26243145 և AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Տեղաբաշխման ենթակա 26 շաբաթ մարման ժամկետով AMGT26243145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 635 մլն դրամ, որից մրցակցային` 625 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 214 341 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0111 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0885 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:
Տեղաբաշխման ենթակա 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1323C133 թողարկման պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 612 մլն 350 հազ դրամ, որից մրցակցային` 602 մլն 350 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 488 975 012 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9197 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9885 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

Վերջին թարմացում 23.09.2013