Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 330 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 267 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 63 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 198 170 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7352 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7495 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:

Վերջին թարմացում 28.10.2013