Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստի հայտարարություն

Ս.թ. նոյեմբերի 15-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա <<Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման>> հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում`
1. <<ԵՐԵՎԱՆ-ԱՈՒԴԻՏ ԿՈՆՍԱԼՏ>> ՓԲԸ-ում (այսուհետ` ՓԲԸ) իրականացված ստուգման արդյունքում 14.10.2013թ. կազմված թիվ 5 ակտում արձանագրված խախտումների հիման վրա ՓԲԸ-ի նկատմամբ <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<է>> կետով սահմանված պահանջը խախտելու համար 300.000 (երեք հարյուր հազար) դրամի չափով, Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<գ.1>> կետով սահմանված պահանջը խախտելու համար 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով և Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջը խախտելու համար 2.300.000 (երկու միլիոն երեք հարյուր հազար) դրամի չափով տուգանք կիրառելու վերաբերյալ հարցը:
2. <<ՋԻ ԸՆԴ ՔՈ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 03.03.2011թ.-ին տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 086 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 05.11.2013թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Վերջին թարմացում 08.11.2013