Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետպարտատոմսերի հետգնման աճուրդ

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 772 650 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 050 908 402 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.0100 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:

Վերջին թարմացում 14.11.2013