Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Որակավորվել է 11 հաշվապահ

Հրապարակվել են ս. թ. նոյեմբերի 28-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել են 13-ը, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2013 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 11 քննություն, որոնց արդյունքնում որակավորվել է 50 հաշվապահ: Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 5-ի դրությամբ թվով 602 հաշվապահ ունի որակավորման վկայական:

 

Վերջին թարմացում 05.12.2013