Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Կայացել է ՀՀ -ում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ

2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում անցկացվել են աուդիտորների որակավորման քննություն, քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման համաձայն` դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու և վկայականի ժամկետը երկարաձգելու համար դիմում ներկայացրած դիմորդների` վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցերը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի ս. թ. նոյեմբերի 27-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված և որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգված աուդիտորների ցուցակը կցվում է:

Վերջին թարմացում 11.12.2013