Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Որակավորման վկայական է շնորհվել 4 հաշվապահի

Հրապարակվել են ս. թ. դեկտեմբերի 18-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8-ը, որոնցից 4-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2013 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 13 քննություն, որոնց արդյունքնում որակավորվել է 62 հաշվապահ: Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ թվով 614 հաշվապահ ունի որակավորման վկայական:

Վերջին թարմացում 24.12.2013