Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Որակավորման վկայական է շնորհվել 7 հաշվապահի

Հրապարակվել են ս. թ. դեկտեմբերի 20-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել են 10-ը, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2013 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 15 քննություն, որոնց արդյունքնում որակավորվել է 70 հաշվապահ: Հայաստանի Հանրապետությունում ս.թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ թվով 622 հաշվապահ ունի որակավորման վկայական:

 

Վերջին թարմացում 24.12.2013