Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստի արդյունքներ

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման համաձայն` դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացրած դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու և վկայականի ժամկետը երկարաձգելու համար դիմում ներկայացրած դիմորդների` վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցերը:
Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունված որոշումների արդյունքում որակավորված և որակավորման վկայականների գործողության ժամկետը երկարաձգված աուդիտորների ցուցակը կցվում է:

Վերջին թարմացում 08.01.2014