Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստի հայտարարություն

2014թ. փետրվարի 1-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը: Օրակարգում`

1. ԱՁ Ալվարդ Գաբրիելյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 06.12.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5654 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 20.01.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

2. <<ՖԱՅԵՐ ԲՈԼ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 04.12.2002 թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-1723 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 21.01.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

3. <<ԲԱՅՐԱՄՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 26.11.2012 թ. տրված <<Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության>> թիվ ՊԼ-5574 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 22.01.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

4. <<ԴԻԱՄԱԼՖԱ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 14.02.2007թ. տրված <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման>> թիվ ՊԼ-5058 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 22.01.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):>>

Վերջին թարմացում 31.01.2014