Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Կայացել է ուղենշային կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 700 մլնդրամ, որից մրցակցային` 8 մլրդ 060 մլնդրամ, իսկ ոչ մրցակցային` 640 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 941 384 316 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.9932 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.1500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 13.02.2014