Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 227 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 947 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 280 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 154 173 919 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.5841 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6688 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 18.02.2014