Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստ

2014թ. փետրվարի 28-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը:
Օրակարգում`
1. Անհատ ձեռնարկատեր Սամվել Հակոբյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 14.12.2011 թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5490 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 19.02.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):
2. <<Օլիմպ Քնսթրաքշն>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 06.12.2012 թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5580 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 20.02.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Վերջին թարմացում 21.02.2014