Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստի հայտարարություն

2014թ. ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա <<Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման>> հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում`
1. <<ԱԼԻԱՍ>> ՍՊԸ-ի կողմից <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի <<թ>> կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը:
2. <<ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ-ի կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի <<թ>> կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը:
3. <<ՊՐՈՖԻԿՈՆ ԱՈՒԴԻՏ>> ՍՊԸ-ի կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ժ>> կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի <<թ>> կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը:

 

Վերջին թարմացում 15.04.2014