Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստի հայտարարություն

2014թ. մայիսի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը:
Օրակարգում`
1. Անհատ ձեռնարկատեր Հակոբ Հակոբյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 17.09.2011թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի> թիվ ՊԼ-5453 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 28.04.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):>>:
2. <<Աշտարակի գինու-կոնյակի գործարան>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 09.09.2003թ. տրված <<Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության> թիվ ՊԼ-2527 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 29.04.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Վերջին թարմացում 30.04.2014