Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստի հայտարարություն

2014թ. մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա <<Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման>> հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում`
1. <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ում (այսուհետ` ՍՊԸ) իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա ՍՊԸ-ի նկատմամբ <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջը խախտելու համար 2.000.000 (երկու միլիոն) դրամի չափով, Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամի չափով և Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<է>> կետով սահմանված պահանջը խախտելու համար 900.000 (ինը հարյուր հազար) դրամի չափով տուգանք կիրառելու վերաբերյալ հարցը: Միաժամանակ, ՍՊԸ-ի կողմից տրամադրված աուդիտորական եզրակացությունները Օրենքի 15-րդ հոդված 2-րդ մասով լիազորված մարմնի որոշմամբ ոչ հավաստի ճանաչվելու դեպքում Օրենքի 28-րդ հոդված 1-ին մասի <<ա>> կետի համաձայն ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 015 լիցենզիայի գործողության դադարեցման հարցը:
2. <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Արմեն Մելքոնյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 27.11.2008 թ. թիվ 051) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<բ>> և <<գ>> կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:
3. <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Ղուկաս Մուշեղյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 09.09.2013 թ. թիվ 300) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<բ>> և <<գ>> կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:
4. <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Վրեժ Մխիթարյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 18.06.2009թ. թիվ 084) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<բ>> և <<գ>> կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:
5. <<ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ>> ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Նաիրա Մխիթարյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 17.02.2012 թ. թիվ 242) գործողությունը <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<բ>> և <<գ>> կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:

Վերջին թարմացում 12.05.2014