Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 19-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2617B146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 700 մլն դրամ, որը ամբողջությամբ մրցակցային է: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 057 355 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7889 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8277 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

Վերջին թարմացում 19.05.2014