Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստի հայտարարություն

  2014թ. մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի նիստը:

Օրակարգում`

1. Անհատ ձեռնարկատեր Սամվել Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 25.12.2012 թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5605 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 20.05.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):
2. Անհատ ձեռնարկատեր Մարինե Մկրտչյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 26.10.2011 թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5462 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 19.05.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ):

Վերջին թարմացում 23.05.2014