Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 12-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4.5-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 318 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 47 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 271 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 556 554 976 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.1490 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 12.06.2014