Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 04-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52038153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 200 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 150 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 463 586 657 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7684 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8107 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 04.08.2014