Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել 2017 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 856 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 660 մլն դրամ 900 հազ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 195 մլն 100 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 970 473 658 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4636 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 19.08.2014