Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.5-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 595 մլն դրամ, որից մրցակցային` 10 մլրդ 890 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 705 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 864 588 945 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.0872 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0888 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 16.09.2014