Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 06-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5205A156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
 
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 273 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 213 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 465 619 905 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.3026 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.3900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:
 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 06.10.2014