Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2.0 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 250 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 720 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 530 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 954 496 510 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6463 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6996 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 14.10.2014