Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 931 565 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0217 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 20.10.2014