Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13261159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 70 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 10 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 491 467 720 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.8680 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.8937 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:


ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 27.10.2014