Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել 2023 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB1029A232) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 317 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 890 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 427 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 968 018 404 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3481 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4300 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Վերջին թարմացում 13.11.2014